Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Էրդողանն սպառնացել Է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 31-ին վերստին հայտարարել Է Սիրիայի Իդլիբի ապաԷսկալացիայի գոտում հարձակումները կանխելու Անկարայի պատրաստակամության մասին, ըստ որի վարկածի Սիրիայի բանակի հարձակումների հետեւանքով զոհվում են խաղաղ բնակիչներ: Այս պնդմամբ Թուրքիայի ղեկավարը հունվարի 31-ին հանդես Է եկել Անկարայում, հեռարձակումը վարել Է NTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եթե Իդլիբում իրադրությունը չնորմալանա, ապա մենք կանցնենք գործողությունների: Մենք չենք վարանի դրա համար անել այն ամենը, ինչ կպահանջվի, այդ թվում՝ ռազմական ուժ կգործադրենք»,- ասել Է Էրդողանը:
Նա նաեւ հիշեցրել Է, որ «Թուրքիան չի կարող անտարբեր մնալ Սիրիայի, այդ թվում՝ Իդլիբի իրադրության նկատմամբ»:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Էրդողանին, հայտնել Է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի պատրաստակամության մասին Իդլիբում իրադրության սրվելու պատճառով:
Հունվարի 30-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն Էրդողանի նախագահությամբ կայացած նիստի արդյունքներով, որը տեւել Է չորսուկես ժամ, հայտարարել Է, որ Անկարան մտադիր Է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցնի խաղաղ բնակիչների վրա հարձակումները Սիրիայի «Իդլիբ» ապաԷսկալացիայի գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին