Ուկրաինան պատրաստ Է զարգացնել ԱՄՆ-ի հետ գործընկերության նոր ձեւերն անվտանգության ոլորտում: Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է՝ հունվարի 31-ին ելույթ ունենալով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ բանակցություներից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա նշել Է, որ ԱՄՆ-ը եղել Է, կա եւ կլինի հանգուցային դաշնակիցն Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության գործում:
Զելենսկին արտահայտվել Է ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավման օգտին երկրի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորման գործում: «(Մենք) շնորհակալ ենք ձեր անձնական հաստատակամ դիրքորոշման համար Դոնբասում պատերազմի եւ Ղրիմի ապօրինի անեքսիայի վերաբերյալ»,- հայտարարել Է Զելենսկին՝ դիմելով Փոմպեոյին:
«Այսօր ես հույս հայտնեցի, որ ԱՄՆ-ն ավելի ակտիվորեն կներգրավվի Ուկրաինայի արեւելքում խաղաղ կարգավորման եւ Ղրիմի ապաօկուպացման գործընթացներում»,- ավելացրել Է Ուկրաինայի նախագահը:
Նա հավելել Է, որ Թրամփի պաշտոնազրկման հետ կապված իրադրությունը չի վատացրել Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:






