Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Պաշտպանության նախարարը Ռումինիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտում գործակցության զարգացման հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 30-ին ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական, ռազմաօդային և ռազմածովային կցորդ, գնդապետ Վասիլի-Միրչա Ժուգուրանուին (նստավայրը՝ ք.Թբիլիսի)` Հայաստանում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Ժուգուրանուին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ռումինական համագործակցությանը և դրա զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը գոհունակությամբ նշել է, որ 2019 թվականին վերականգնված ամենամյա պլանավորման ձևաչափով երկկողմ համագործակացությունն այս տարի շարունակվում է, նախատեսվում է ընդլայնել իրականացվող միջոցառումների շրջանակը:

Դեսպան Իոնեսկուն ևս կարևորել է համագործակցությունը և հաստատել ռումինական կողմի աջակցությունը համագործակցության զարգացման ջանքերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին