Թեհրանի վրա տնտեսական ճնշում գործադրելը կարող Է ստիպել Իրանի ժողովրդին որոշումներ ընդունել երկրի քաղաքականությունը փոխելու համար: Այդ մասին հունվարի 30-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք կարծում ենք, որ Իրանին փողեր ու հարստություններ ստանալու հնարավորությունից զրկելը ճիշտ միջոց Է ստիպելու նրանց ընդունել ոչ դյուրին որոշումներ, որպեսզի ժողովուրդը կարողանա հնարավորություն ստանալ փոխելու այն ռեժիմի բնույթն ու գործելակերպը, որն այդքան վատ Է ծառայում Իրանում ապրող 80 մլն մարդու»,- ասել Է Փոմպեոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:






