Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Վարչապետի մոտ քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պատասխանատուները զեկուցել են, որ արդեն իսկ գնահատվել են հանրապետությունում առկա բոլոր տեսակի անշարժ գույքերն ըստ տեսակների: Դրանց թիվն, ընդհանուր առմամբ, կազմում է 1 մլն 279 հազար: Ըստ այդմ, ներկայացվել են նոր համակարգով տարբեր գոտիներում նախատեսվող գույքահարկի տեսակները, որոնց նպատակն է՝ բարձրացնել հարկման հասցեականությունը: Արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական և արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:

Վարչապետը կարևորել է գույքահարկի ոլորտում բարեփոխումների իրականացումը և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ՝ համակարգում նախատեսվող կարգավորումների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև առաջիկայում մշակել նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական նախագիծը, որը կդրվի նաև հանրային քննարկման:  

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին