Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

ՎԶԵԲ ներկայացուցիչն անդրադարձել է «Լիդիան Արմենիա»-ի մասին հարցին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն վստահեցնում է, որ «Լիդիան  Արմենիա» ընկերությունում ՎԶԵԲ-ը, որպես փոքր բաժնեմաս ունեցող, ներկայացնում է շատ խիստ բնապահպանական և այլ պահանջներ` ծրագրին մասնակցելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գվինդաձեն այս մասին ասաց ասուլիսում` պատասխանելով լրագրողի հարցին:

«Այնքան է խոսվել «Լիդիան Արմենիա» ընկերության մասին, որ էլ չգիտեմ, թե ինչ ավելացնել: Մենք այդ ծրագրում ունենք փոքր չափով բաժնեմաս: ՎԶԵԲ-ը շատ խիստ պայմաններ է ներկայացնում: Այսինքն` նախքան ծրագրին մասնակցելը ստուգվում է համապատասխանությունը, դա վերաբերվում է բնապահպանական և այլ չափանիշներին, բոլոր պահանջները պետք է բավարարած լինեն, որ բանկը համաձայնի մասնակցել»,-ասաց Գվինդաձեն ու հավելեց` դա վերաբերվում է նաև բոլոր մնացած ծրագրերին:

Անդրադառնալով կառավարության տեսակետին` նա նշեց` կառավարությունը պետք է որոշում կայացնի այդ հարցում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին