Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Փաշինյանի ասուլիսում հնչեց «պետական դավաճանություն» եզրույթը. լուրջ մեղադրանք է

«Փաստ» թերթը գրում է․ «Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, նրա յուրաքանչյուր ելույթ բարձրացնում էր իր վարկանիշը, նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ այդ ելույթների զգալի մասը պարզապես պաթետիկ քննադատություններ էին եւ, մեղմ ասած, ոչ միշտ փաստարկված: 

2018 թվականի իշխանափոխությունից հետո փաստացի գործ ունենք բացարձակ հակառակ իրողության հետ. Փաշինյանի ամեն մի լայվ, ամեն մի ֆեյսբուքյան գրառում, ամեն մի ասուլիս ու ամեն մի ելույթ հետեւողականորեն նվազեցնում է նրա վարկանիշն ու հասարակության մեջ վստահության պաշարը: 

Փորձագետներն արձանագրում են, որ դրա համար կան մի քանի խորքային պատճառներ, որոնցից մեկը ոգեւորության ալիքի վրա` չհիմնավորված հայտարարությունների մեծ քանակն է: 

Մասնավորաբար, ուղիղ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում քաղաքական գործիչներ կան, որոնք օտարերկրյա գործակալներ են: 

Դա չափազանց վտանգավոր ու պատասխանատու հայտարարություն էր: Սակայն մեկ տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից չի բացահայտվել գեթ մեկ գործ: 

Այն, որ ժամանակ առ ժամանակ հնչում են «հանցագործներ», «թալանչիներ» եւ նմանատիպ ընդհանրական որակումներ, արդեն սովորական է: Սակայն կապանյան ասուլիսում հնչեց նաեւ «պետական դավաճանություն» եզրույթը: 

Սա արդեն իսկապես լուրջ մեղադրանք է, քանզի քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է այդ եզրույթը: 

Իրականում նման ձեւակերպումների պարագայում երեւի թե պետք է շատ զգույշ լինեն բոլորը, առավել եւս երկրի ղեկավարը, քանզի նույնիսկ վերացական, «թեական» բնորոշումների պարագայում դրանց ապացուցման կարեւորությունը չի նվազում: 

Այնինչ նման էական մեղադրանքների պարագայում փաստարկվածության եւ հետեւանքների բացակայությունն ի վերջո հանգեցնելու է ցանկացած խոսքի նկատմամբ հավատի ու վստահության նվազման, ապա եւ կորստի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին