Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Արցախում ընտրությունների երկրորդ փուլ կլինի

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Իշխանյան, առաջիկայում մեկնելո՞ւ եք Մոսկվա, որպես Արցախի նախագահի թեկնածու՝ հարցրինք ՀՅԴ-ի ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանին։ «Առաջարկը եղել է այնտեղի մեր կառույցի կողմից, բայց դեռ որոշում չունեմ»:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը նախագահական ընտրություններում։ «Հաղթանակի ակնկալիքով եմ պայքարի մեջ մտել»: Ո՞ւմ եք այդ ընտրություններում ֆավորիտ համարում, տեսակետ կա, որ Արայիկ Հարությունյանը «հաղթողական» է։ «Ես չեմ առաջնորդվում սոցցանցերով, սոցիալական մեդիան ունի իր դերակատարությունը, սակայն ռեալպոլիտիկը բոլորովին այլ է»:

Եվ ի՞նչ է ասում ռեալպոլիտիկը․ խաղի մեջ Ձեր մտնելուց հետո սկսեցին խոսել ընտրությունների երկրորդ փուլի մասին, ինչո՞ւ։ «Թեկնածուների ցանկն այնքան մեծ է` գումարած ընտրությունների սպեցիֆիկան, այդ պատճառով»:

Ասում են, թե բոլոր թեկնածուների միջեւ պայքար է` ՀՀ իշխանությունների սիրելին դառնալու համար․ Դուք Հայաստանի իշխանությունների սիրելիների՞ց եք։ «Կարծում եմ` բոլորը պետք է Հայաստանի իշխանությունների սիրելին լինեն, որովհետեւ նույն ժողովրդի երկու պետությունների զավակներն ենք»:

Ի դեպ, եթե նախագահական ընտրությունները կրկին դիտելու գան «Թրանսփերենսի ինթերնեյշնլը» եւ «Իրազեկ քաղաքացիները», ինչպե՞ս կվերաբերվեք դրան։ «ՏԻՄ կամ համապետական ցանկացած ընտրության ժամանակ մեզանում տարբեր կառույցների դիտորդներ են մշտապես եղել, եւ անցած ՏԻՄ ընտրություններին այդ երկու կազմակերպությունների ներկայությունը զարմանալի չէր, տարակուսելին ու զարմանալին այն էր, որ տեղեկատվական դաշտում շատ յուրահատուկ վերաբերմունքի արժանացած կառույցներ էին։ Բոլոր դեպքերում` մենք բաց ենք բոլորի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին