Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Եվրամիությունը մտադիր Է առաջին 5G ցանցերը գործարկել տարեվերջին

Եվրամիությունը մտադիր Է հինգերորդ սերնդի շարժական ինտերնետի առաջին 5G համակարգերը գործարկել այս տարվա վերջին: Այդ մասին ասված Է Եվրամիության երկրներում 5G համակարգերի ստեղծման՝ Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթում նաեւ նշվում Է, որ ԵՄ-ն կսահմանափակի օտարերկրյա ընկերությունների մասնակցությունն այդ համակարգերի ստեղծմանը՝ ղեկավարվելով ազգային անվտանգության սկզբունքներով:

«5G ցանցերի առաջին ծառայություններն արդեն այս տարվա վերջին կգործարկվեն Եվրամիության 138 քաղաքներում»,- ասված Է փաստաթղթում:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեսթագերը, ներկայացնելով այդ փաստաթուղթը, հայտարարել Է, որ 5G համակարգերը «պետք Է լիակատար հուսալիություն երաշխավորեն կիբեռնետիկական գրոհներից», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին