Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Կատալոնիայի ղեկավարը հայտարարել Է, որ տարածաշրջանում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան հայտարարել Է, որ տարածաշրջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նա համապատասխան հայտարարությունն արել Է հունվարի 29-ին՝ ելույթ ունենալով լրագրողների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տոռայի որոշումը հետեւել Է այն բանից հետո, երբ ինքնավարության խորհրդարանը համաձայնել Է Իսպանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգադրությամբ նրան զրկել պատգամավորական մանդատից Կատալոնիայի պալատում: Դա ճգնաժամ Է առաջացրել ինքնավարության կոալիցիոն կառավարությունում: «Այն բանից հետո, երբ (տարածաշրջանի) խորհրդարանում հավանություն տրվի բյուջեին, ես կհայտարարեմ ընտրությունների օրը»,- ասել Է Տոռան:

Դեկտեմբերի 19-ին տարածաշրջանի Բարձրագույն դատարանը վճռել Է Տոռային 18 ամսվա ընթացքում զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2019 թվականի գարնանն ընտրությունների նախաշեմին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը չհնազանդվելու պատճառով: Տարածաշրջանային դատարանի վճիռը ենթակա Է բողոքարկման Իսպանիայի Գերագույն դատարանում, եւ Կատալոնիայի նախարարների կաբինետի ղեկավարն արդեն հավաստել Է, որ վճռափոխության գանգատ Է տալու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին