Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Վարչապետը հանդիպում է ունեցել Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարի հետ

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Տաֆանելլիի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական ոլորտում և ողջունել գեներալի այցը Հայաստան հատկապես այս օրերին, երբ նշվում է Հայկական բանակի 28-ամյա հոբելյանը։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, ոը ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ փոխգործակցության մակարդակի բարձրացմամբ և վստահություն հայտնել, որ  Լի Տաֆանելլիի այցը կնպաստի դրան։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես պաշտպանության, այնպես էլ այլ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին