Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Սահմանադրական փոփոխությունները կարող են լուծման մի ճանապարհ լինել.ԱԽ քարտուղարը ՍԴ-ի իրավիճակի մասին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահ է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար գործադիրն ու օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը կարծիք հայտնեց՝ սահմանադրական փոփոխությունները կարող են լուծման մի ճանապարհը լինել:

«Լուծման մասին երեկ վարչապետն ընդհանուր առմամբ խոսել է, և կարծում եմ և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ճգնաժամին լուծում տան»,-ասաց նա:

Հարցին, թե իշխանություններն ի՞նչ են ձեռնարկելու այդ ուղղությամբ՝ նա նշեց՝ իրավիճակին լուծու տալու ցանկացած քայլի մասին տեղյակ կպահեն, քննարկումներն ընթանում են: Գրիգորյանը նկատեց՝ քայլեր արդեն եղել են, հիշեցրեց վերջերս ընդունված նախաձեռնությունը, որով հնարավորություն է տրվում Սահմանադրական դատարանի դատավորներին իրենց ցանկության դեպքում վաղ կենսաթոշակի ուղարկել:  Գրիգորյանը նշեց նաև ԱԺ-ի կողմից ձեռնարկած քայլերի մասին: «Բոլորը նպատակ ունեին հենց ճգնաժամը լուծել: Բայց քանի դեռ լուծում չի ստացել, շարունակելու են քայլեր ձեռնարկել»,-ասաց Գրիգորյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Այս հայտարարությունը, սակայն, հերքել էր Թովմասյանը: Հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում ՀՀ վարչապետը նշել  է, որ անառարկելի փաստ է այն, որ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին