Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոս

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին եւ համայն մեր ժողովրդին` Բանակի օրվա առիթով:

Շուրջ երեք տասնամյակ առաջ ծանր պայմաններում կազմավորվեց հայոց նվիրական բանակը. ծնվեց ազատամարտի բովից, հասունացավ ու կերտվեց մեր քաջարի հայորդիների աննկուն պայքարով ու անսպառ ջանքերով: Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի եւ յուրաքանչյուր անձի: Բանակի տոնը նշելով՝ մեր երախտիքն ենք բերում այն նվիրյալ անձանց, որոնք բացառիկ ավանդ են ներդրել Արցախյան հերոսամարտի հաղթանակի, հայրենիքի պաշտպանության եւ հայոց բանակի կայացման ու զորացման գործում:

Փառք ենք մատուցում Երկնավորին, որ այսօր մեր բանակը շարունակում է մշտարթուն իր առաքելությունը՝ ի խնդիր հայրենի մեր պետության սահմանների անսասանության եւ հայրենաբնակ մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի ապահովության:

Ի խորոց սրտի Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որպեսզի Ամենակալ Տերը մշտամնա խաղաղություն շնորհի Հայաստան, Արցախ մեր հայրենիքին եւ համայն աշխարհին, օրհնի ու զորացնի հայոց մեր բանակի քաջարի սպաներին ու զինվորներին՝ պարգեւելով ամրակորով ու անվտանգ ծառայություն՝ հանուն մեր երկրի եւ մեր ժողովրդի բարօր կյանքի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին