Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

ՀՀ նախագահը մեդալներ և շքանշաններ հանձնեց հայրենիքի պաշտպանության գործի նվիրյալ զինծառայողներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բանակի օրվա առթիվ մեդալներ և շքանշաններ հանձնեց հայրենիքի պաշտպանության գործի նվիրյալ զինծառայողներին՝ նրանց շնորհավորելով ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագահ Արմեն Սարգսյանը պարգևները հանձնեց հունվարի 27-ին, ՀՀ նախագահի նստավայրում:

«Բանակի օրն առանձնահատուկ է բոլորիս համար: Այդ առիթով ուզում եմ շնորհավորել բոլոր պարգևատրված ազատամարտիկներին, զինվորներն, սպաներին, բժիշկներին։ Բանակի օրը չենք կարող ևս մեկ անգամ չհիշել հազարավոր հայորդիներին, որոնք իրենց կյանքը տվեցին այսօր հզոր ազգային բանակ ունենալու երազանքին, իրենց կյանքը տվեցին Մեծ հայրենականում, Արցախյան ազատամարտում»,- ասաց Սարգսյանը:

ՀՀ նախագահը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած անձանց հիշատակը:

«Ընդամենը 28 տարի առաջ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց օրենք ՀՀ պաշտպանության նախարարության մասին։ Այսօր ունենք հզոր բանակ, և այդ պատմական շրջադարձային իրադարձության փայլուն վկայություններն են Սարդարապատի, Ղարաքիլիսայի փայլուն հաղթանակները, 75 տարի է անցել, և չենք կարող չհիշել Հայրենական պատերազմում հայ ժողովրդի հսկա ներդրումը, հայերը պայքարել են ֆաշիզմից ազատվելու, Ֆրանսիան, Եվրոպան ազատագրելու համար: Հայ ազգը տվել է Խորհրդային Միության հերոսներ, 60-ից ավելի գեներալ, հինգ մարշալ։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է հպարտ լինի այս կապակցությամբ»,- նշեց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը շեշտեց նաև Արցախյան ազատամարտում հայ ժողովրդի տարած հաղթանակն ու պայքարը, որը հիմք դրեց հայոց բանակի ստեղծմանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին