Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Սլովենիայի վարչապետը հրաժարական Է տվել

Սլովենիայի վարչապետ Մարիան Շարեցը հունվարի 27-ին հայտարարել Է պաշտոնաթող լինելու որոշման մասին, նա համապատասխան խնդրագիրը կներկայացնի խորհրդարանին: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քաղաքական գործիչն իր որոշումը բացատրել Է նրանով, որ իր կառավարությունը կորցնում Է աջակցությունը: Նա կոչ Է արել անցկացնել վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ: «Այժմ ես չեմ կարող համապատասխանել մարդկանց ակնկալիքներին: Բայց ես կկարողանամ խոստումներս կատարել ընտրություններից հետո»,-գործակալությունը մեջբերում Է Շարեցի խոսքը:

Հունվարի 27-ին ավելի վաղ պաշտոնից հեռանալու որոշման մասին նաեւ հայտարարել Է Սլովենիայի ֆինանսների նախարար Անդրեյ Բերտոնցելը:
Շարեցը վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 2018 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին