Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Հայկական բանակի հզորությամբ երաշխավորվում է նաև տարածաշրջանում խաղաղությունը. Արման Սարգսյան

Հայկական բանակը կատարելագործվում է՝ ընդլայնելով իր հնարավորությունները: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ շնորհավորելով հայկական բանակի կազմավորման տարեդարձը:

«Բոլորի աչքի առջև, օր օրի հայկական բանակը ընդլայնվում ու կատարելագործվում է: Այն մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորն է: Այստեղ պետք է նաև ընդգծել, որ հայկական բանակն իր հզորության հաշվին երաշխավորում է նաև տարածաշրջանում խաղաղությունը: Շնորհավորում եմ հայկական բանակի տոնի առթիվ, նորանոր ձեռքբերումներ, նոր փոփոխությունների, զարգացումների հնարավորություններ եմ մաղթում »,-ասաց Արման Սարգսյանը:

Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման տարեդարձն է: Հայկական բանակը հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխավորն է: Հայոց բանակի կազմավորման բեկումնային տարիները 1992-1994 թվականներն էին, երբ արդեն անկախ Հայաստանի Հանապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղան նաև ազգային բանակի ստեղծմանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին