Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Թուրքիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել Է 40-ի

Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 40-ի: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել Է երկրի Արտակարգ իրավիճակների գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 39 զոհվածի եւ 1607 տուժածի մասին: Փրկարարները երկուշաբթի առավոտյան Էլյազիգ քաղաքում փլատակներից դուրս են բերել երկու զոհվածի մարմին, եւս մեկը դեռեւս գտնվում են փլվածքների տակ, որոնք հավաքումը շարունակվում Է: 6,8 մագնիտուդով երկրաշարժը, որի Էպիկենտրոնը գտնվում Էր Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի շրջանում, տեղի Է ունեցել հունվարի 24-ի երեկոյան: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Թուրքիայի Ադանա, Հաթայ, Օսմանիե, Թունջելի, Ղազիանթեփ, Շանլիուրֆա, Մալաթիա, Մարդին, Սամսուն, Թոքաթ, Չորում եւ Քայսերի նահանգներում, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին