Սլովենիայի վարչապետ Մարիան Շարեցը հունվարի 27-ին հայտարարել Է պաշտոնաթող լինելու որոշման մասին, նա համապատասխան խնդրագիրը կներկայացնի խորհրդարանին: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քաղաքական գործիչն իր որոշումը բացատրել Է նրանով, որ իր կառավարությունը կորցնում Է աջակցությունը: Նա կոչ Է արել անցկացնել վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ: «Այժմ ես չեմ կարող համապատասխանել մարդկանց ակնկալիքներին: Բայց ես կկարողանամ խոստումներս կատարել ընտրություններից հետո»,-գործակալությունը մեջբերում Է Շարեցի խոսքը:
Հունվարի 27-ին ավելի վաղ պաշտոնից հեռանալու որոշման մասին նաեւ հայտարարել Է Սլովենիայի ֆինանսների նախարար Անդրեյ Բերտոնցելը:
Շարեցը վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 2018 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:






