Աֆղանական ավիաուղիների ինքնաթիռը հունվարի 27-ին կործանվել Է Ղազնիի նահանգում: Այդ մասին հայտնել Է Ariana News գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշել Է նահանգի նահանգապետի ներկայացուցիչը, ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Դիխ-Յակի շրջանում: Միջադեպի այլ մանրամասներ չեն ներկայացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:






