Հինգշաբթի, 19. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Սակավահող երկրի անմշակ հողերն անթույլատրելի «շռայլություն» են

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով գյուղատնտեսության ոլորտը՝ մենք հողային տարբեր հարցեր ենք քննարկել, խնդիրներն ու դրանց լուծման ուղիները ներկայացրել՝ մասնագետների եւ մեր տեսանկյունից: Գյուղնշանակության հողերի օգտագործման արդյունավետության կարեւորությունն էլ միշտ առանձնացրել ենք: Տարբեր տարիների տարբեր կառավարություններ այդ արդյունավետության բարձրացման իրենց քայլերն են առաջարկել: Բայց ոլորտում խնդիրները բազմաթիվ են՝ արդարացված ու չարդարացված տարբեր պատճառներով պայմանավորված:

Պատճառահետեւանքային մի մեծ խնդիր էլ կա. անմշակ շատ հողեր ունենք, ինչը սակահավող մեր հանրապետության համար անիմաստ, անթույլատրելի «շռայլություն» է: 2018 թ. հողային հաշվեկշռի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 2044.5 հազ. հա, որից վարելահողերը՝ 445.6 հազ. հա, բազմամյա տնկարկները՝ 35.3 հազ. հա, խոտհարքները՝ 121.0 հազ. հա, արոտները՝ 1051.6 հազ. հա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2018 թ. նպատակային օգտագործվել է 242.8 հազ. հա վարելահող կամ շուրջ 54.5 տոկոսը։

Ինչպես շտկել վիճակը (չմոռանանք, որ սա շղթայական խնդիր է. տարբեր օղակներում տարբեր հարցեր են՝ ասենք, ոռոգման համակարգին, հողի շուկային, ապահովագրական համակարգին առնչվող): Կառավարության նախորդ նիստում անդրադառնալով այս խնդրին՝ վարչապետն ասաց, թե օրենքի ուժով դրանք վարձակալության տալու տարբերակ են մտածում: Նույնիսկ մտածում են վարձակալության պետական գին սահմանել ըստ հողերի կատոգորիաների…

Բայց ինչ լուծումներ կան ա՛յս պահի դրությամբ»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին