Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Վարչապետը պարզաբանեց, թե երբ կնշանակվեն ԱԱԾ տնօրենն ու ոստիկանության պետը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն իրենց կատարած աշխատանքով արդարացրել են իրենց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը հայտնեց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով այն հարցին, թե երբ է պատրաստվում նշանակումներ անել ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոններում:

«Այդպիսի ավանդույթ կա և» ոստիկանությունում, և» Ազգային անվտանգության ծառայությունում` եթե որևէ մեկը նշանակվում է տնօրենի կամ պետի ժամանակավոր պաշտոնակատար, նրանք, սովորաբար, պաշտոնակատար լինելու ընթացքում աշխատում են տեղակալի աշխատասենյակում: Երբ ես Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին նշանակել եմ, համապատասխանաբար, ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ես ինքս անձամբ երկուսին էլ ուղեկցել եմ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի աշխատասենյակներ, դուռը բացել եմ, և ասել, որ կաշխատեք այստեղից: Ես ասել եմ, որ ձեզ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով հիմա չեմ գնալու այլ թեկնածու փնտրելու: Ասել եմ, որ իմ բաժին որոշումը կայացրել եմ, հիմա դուք պետք է 6 ամսում կայացնեք ձեր բաժին որոշումը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ այս պահի դրությամբ երկու պաշտոնյաներն արդարացրել են իրենց, բայց դա չի նշանակում, որ նա անթերի է համարում այդ երկու կառույցների աշխատանքը: «Մինչև մարտ ամիս այդ կարգավիճակում լինելու ժամանակ կա, և այդ ժամկետում որոշումներ կկայացվեն»,- նշեց վարչապետը:

2019թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու մասին: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար է նշանակվել Արման Սարգսյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին