Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

Փաշինյանը հայտնել է, թե երբ է ծրագրվում նրա պաշտոնական այցը ՌԴ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020թ. առաջին կեսին նախատեսում է պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետն ասաց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Վլադիմիր Պուտինի հետ բավական հաճախ ենք հանդիպում: Խոսքն ուղղակի հանդիպման մասին չէ: Նախորդ տարի Ռուսաստանի նախագահի հետ մենք ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ մենք պաշտոնական փոխադարձ այցեր կկատարենք, և հիմա աշխատում ենք, որպեսզի տարվա առաջին կեսին ես պաշտոնական այց ունենամ Մոսկվա»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, և այցի ընթացքում քննարկվելու է այդ օրակարգի ամենալայն սպեկտորը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին