Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Հայտնի Է դարձել Բեռլինի կինոփառատոնի բացման ֆիլմը

 Բեռլինի միջազգային կինոփառատոնի բացմանը ցուցադրելու են կանադացի ռեժիսոր Ֆիլիպ Ֆալարդոյի «Սելինջերի իմ տարին» կինոնկարը՝ Սիգուռնի Ուիվերի եւ Մարգարետ Քուելիի մասնակցությամբ: Այդ մասին հայտնել Է ստուգատեսի մամուլի ծառայությունը: Բեռլինալեն կանցկացվի 2020 թվականի փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սելինջերի իմ տարին» ժապավենի հիմքում լրագրողուհի եւ գրող Ջոաննա Ռակոֆի համանուն վեպն Է: Ֆիլմի դերակատարներն են՝ «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր Սիգուռնի Ուիվերը եւ Մարգարետ Քուելին, որն անցյալ տարի հայտնվել Էր Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմում: «Ես հուզված եմ, որ իմ կինոնկարն Է բացելու 2020 թվականի Բեռլինալեն: Մենք չԷինք Էլ կարող ավելի լավ համաշխարհային պրեմիերա ցանկանալ: Անցյալում փառատոնը բացվում Էր նշանավոր ռեժիսորների ֆիլմերով. չարժե իսկ խոսել, թե որքան մեծ պատիվ Է ինձ համար այդ ցուցակում հայտնվելը: Ես անհամբերությամբ եմ սպասում Սիգուռնի Ուիվերի եւ Մարգարետ Քուելիի հետ հանդիպմանը գալա-բացմանը»,-ասել Է Ֆալարդոն: Ժապավենը պատմում Է սկսնակ բանաստեղծուի Ջոաննայի մասին, որն աշխատում Է Մարգարետ գրական գործակալի ասիստենտ: Նրան հարկ Է լինում պատասխանել կուլտային գրող Ջերոմ Սելինջերի երկրպագուների նամակներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին