Ուրբաթ, 06. 06. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Ինչու Փաշինյանը Դավոս չի մեկնել

«Փաստ» թերթը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Դավոսում տեղի ունեցող ամենամյա տնտեսական համաժողովին: Դավոս է մեկնել նախագահ Արմեն Սարգսյանը։

Հայաստանը Դավոսի ֆորումին առաջին անգամ մասնակցել է 2000-ին, հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ: Դավոսում հայկական պատվիրակության հաջորդ ներկայությունը 2009-ին էր՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: 

Սարգսյանը Դավոսում հանդիպել էր Վլադիմիր Պուտինի, Էրդողանի եւ այլ երկրների ղեկավարների ու խոշորագույն կազմակերպությունների սեփականատերերի հետ։ 2018-ին Դավոս էր մեկնել վարչապետ Կարեն Կարապետյանը, որը նույնպես բավականին հագեցած օրակարգ ուներ։ 2019 թվականին համաժողովին մասնակցեց Նիկոլ Փաշինյանը: 

Թերթի տեղեկություններով, Փաշինյանն այս տարի չի մեկնել Դավոս, քանի որ համապատասխան մակարդակի հանդիպումների շարք չեն կարողացել նախապատրաստել, ինչպես նաեւ ելույթի համար հարթակ չեն կարողացել ապահովել։ 

Թերթի աղբյուրը նաեւ տեսակետ է հայտնել, որ Փաշինյանը ներքին անհանգստություն ունի՝ կապված երկրում տիրող ընդհանուր լարված մթնոլորտի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին