Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Իլիա Բ-ն հոսպիտալացվել Է. բժիշկները պատմել են Պատրիարքի վիճակի մասին

Համայն Վրաց Պատրիարք-կաթողիկոս Իլիա Բ-ին պառկեցրել են Բաթում սեւծովյան քաղաքի (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) կլինիկաներից մեկում, որտեղ նա պլանային հետազոտություն Է անցնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rustavi2 հեռուստաալիքը:

Պատրիարքի անձնական բժիշկ Ցիսանա Շարտավայի խոսքով՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի առողջական վիճակը չի վատացել, իսկ նրան ստացիոնար են տեղափոխել իր՝ Պատրիարքի եւ նրա մերձավորների ցանկությամբ: «Փաստորեն ամեն տարի փետրվարին՝ տոներից հետո, մենք պլանային հետազոտություն ենք անցկացնում կա՛մ Վրաստանում, կա՛մ արտասահմանում: Մենք պետք Է հետազոտություն անցկացնեինք նրա Թբիլիսի ժամանելուց հետո: Այնտեղ մերձավորներն այցելել են նրան եւ լավ կլինիկա առաջարկել Բաթումում: Այդ պատճառով հետազոտությունները կատարվում են այնտեղ»,- ասել Է Շարտավան:

Հունվարի 4-ին լրացել Է Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի 87 տարին, հաղորդել Sputnik-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին