Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Աշխարհի բազմաթիվ օդանավակայաններ սկսել են ստուգել ուղեւորներին կորոնավիրուսի կապակցությամբ

Աշխարհի տարբեր երկրներում միջազգային օդանավակայանները հսկողության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով արեւմտյան ԶԼՄ-ներին:

Հունվարի 23-ին Չինաստանից ժամանող ուղեւորների ստուգում սահմանելու մասին հայտարարել Է Դուբայի միջազգային օդանավակայանը, որն ամենածանրաբեռնվածներից մեկն Է համարվում աշխարհում: Օդային հանգրվանի ղեկավարությունում նշել են, որ մասնագետները, գլխավորապես, չափելու են ուղեւորների ջերմությունը: Հատուկ միջոցառումներ են սահմանվել նաեւ Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում: Լոնդոնի «Հիթրոու»-ում ինքնաթիռները, որոնք ժամանում են այն երկրներից, որտեղ արդեն գրանցվել են վարակման դեպքեր, տեղավորվում են հատուկ գոտում, որը գտնվում Է 4-րդ թերմինալում: Այնուհետեւ անցկացվում են ուղեւորների ստուգումներ՝ համոզվելու, որ նրանցից ոչ ոք հիվանդ չԷ:

Մալայզիայի իշխանություններն իրենց հերթին սկսել են բժշկական ստուգումներ անցկացնել իրենց բոլոր սահմաններում, ինչպես նաեւ Քուալա-Լումպուրի օդանավակայանում: Ուղեւորներին, որոնք ավիաչվերթերով ժամանում են Չինաստանից, ստուգում են նաեւ ասիական այլ երկրներում, այդ թվում՝ Ֆիլիպիններում եւ Բանգլադեշում: ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում նույնպես գործում են անվտանգության խստացված միջոցներ, մասնավորապես, Սան-Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի եւ Լոս-Անջելեսի ավիահանգրվաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին