Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

ԱԺ-ն քննարկեց պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողության ուժեղացման նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է ուժեղացնել պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ հունվարի 23-ի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Նա նշեց, որ կստեղծվի միասնական տեղեկատվական շտեմարան, որը կներառի տեղեկություններ պետության կողմից տրամադրված և տրամադրվող բոլոր պետական օժանդակությունների, դրանց բնույթի, ուղղվածության, չափերի և այլ տվյալների վերաբերյալ: «Այն թույլ կտա ուժեղացնել վերահսկողական մեխանիզմները` տրամադրվող պետական օժանդակության վերաբերյալ, ինչպես նաև ապահովել թափանցիկությունը, իրականացնել մոնիտորինգ, թե ինչպիսի պետական օժանդակություն է տրամադրվում համապատասխան մարմինների կողմից և արդյոք դրանց ծառայում են իրենց նպատակին, թե ոչ»,-ասաց Սիմոնյանը:

Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել հանձնաժողովի կողմից պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները, ապահովել տրամադրվող պետական օժանդակությունների թափանցիկությունը և միջազգային պարտավորությունների կատարումը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին