Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Երբ կվերականգնվի Մամուլի շենքի բնականոն աշխատանքը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Հունվարի 18-ը «Մամուլի» շենքի «բնակիչների» համար լավ օր չէր. առաջին հարկում հրդեհ բռնկվեց եւ… Ցայսօր այստեղ ոչ ջուր կա եւ ոչ էլ էլեկտրաէներգիա: Իրավիճակ, որ այս շենքում տարածք զբաղեցնող տարբեր խմբագրություններ նույնիսկ էներգետիկ ճգնաժամի տարիներին չէին տեսել:

Մամուլի շենքում տարբեր խմբագրություններ են գործունեություն ծավալում, թերթեր թողարկվում, որոնք պարտավորություններ ունեն ընթերցողի եւ բաժանորդների առջեւ:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն, օրինակ, այդ պարտավորությունը կատարում է՝ բայց ընդամենը մեկ-երկու համակարգչի էլէներգիա հասցնելու շնորհիվ: Սենյակները ցուրտ են, աշխատակիցները՝ սառած, ջուր չկա:

Ի՞նչ է կատարվում, անտեսվե՞լ է Մամուլի շենքը: Ե՞րբ կվերականգնվի էլեկտրամատակարարումը: Պարզաբանումների համար «ՀՀ» թղթակիցը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ…»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին