Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվելու է Կիլիկյան հերոսամարտներին նվիրված գիտաժողով

 «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2020 թվականի ապրիլի 16-17-ին անցկացվելու է «Պայքար հայկական Կիլիկիայի համար. Կիլիկիան և կիլիկիահայությունը Առաջին աշխարհամարտի ավարտից հետո (1918-1921 թթ)» խորագրով գիտաժողով, որը նվիրված է Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը նշեց, որ գիտաժողովն ուղեկցվելու է ցուցահանդեսով:

«Հերոսամարտերի պատմությանը նվիրված ցուցահանդեսներ նախկինում իրականացրել ենք, իսկ այս ցուցադրության նպատակն է ներկայացնել Կիլիկիայի պատումը և հերոսամարտերը, թե ինչպես են մարդիկ կենաց-մահու կռիվ մղելով պայքարել հանուն Կիլիկիայի»,-ասաց նա:

Խանումյանի խոսքով`  թանգարանային ցուցադրության շրջանակում ներկայացնելու են բացառիկ ցուցանմուշներ, որոնք պատմում են մարդկային ճակատագրերի մասին: «Ցուցադրության մեջ օգտագործելու ենք նաև վերջին տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված նմուշներ` բացիկներ և իրեր»,-ընդգծեց գլխավոր ֆոնդապահը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին