Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

Ավստրալիայում անտառային հրդեհները մարող ինքնաթիռ Է կործանվել

Ավստրալիայի վթարային-փրկարարական ծառայությունը հավաստել Է, որ երկրի հարավ – արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում անտառային հրդեհների մարմաբ զբաղվող ինքնաթիռը վթարի Է ենթարկվել, ինչի հետեւանքով զոհվել Է երեք մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sydney Morning Herald թերթը:
Նոր Հարավային Ուելսի նահանգի տարածաշրջանային հրշեջ ծառայության կոմիսար Շեյն Ֆիթցսիմոնսը Սիդնեյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է, որ ինքնաթիռը Ավստրալիա Էր ժամանել ԱՄՆ-ից: Նրա խոսքով՝ կործանված օդանավում գտնվում Էին «ամերիկացի երեք մասնագետներ»:Հունվարի 23-ին ավելի վաղ տեղի հրշեջ ծառայությունը հաղորդել Էր մեծ ավիատանկերի հետ կապի կորստի մասին, որն աշխատում Էր Սնոուի Մոնարոյի շրջանում: Հրատարակության տվյալներով՝ C-130 Hercules ռազմափոխադրական ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են նահանգի հարավի Կումա քաղաքից ոչ հեռու: Վթարի պատճառն առայժմ հայտնի չԷ:Ավելի վաղ հաղորդվել Է, որ Կանբերայի մերձակայքում անտառային հրդեհներն Ավստրալիայի իշխանություններին հարկադրել են հունվարի 23-ին ժամանակավորապես փակել մայրաքաղաքի օդանավակայանը մարդատար չվերթների սպասարկման համար:
Արտակարգ իրավիճակների գործակալության մայրաքաղա

քի ստորաբաժանումը հայտնել Է, որ օդանավակայանից հարավ չվերահսկվող կրակն անմիջական սպառնալիք Է ներկայացնում երեք քաղաքամերձ շրջանների բնակիչների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին