Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Մեկնարկեց «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» գիտաժողովը

«Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում հունվարի 23-24-ին հայ և օտարազգի փորձագետները քննարկելու են մշակութային ժառանգության կառավարմանը և խնամքին, ոլորտի մասնագետների վերապատրաստմանը վերաբերող և այլ հարցեր:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` գիտաժողովը մեկնարկեց հունվարի 23-ին Մատենադարանում: Այն հնարավորություն է ընձեռում լսելի դարձնել տարածաշրջանի մասնագետների ձայնը, մտքեր փոխանակել և մշակել նոր ռազմավարություն մշակութային արժեքների արժևորման, կառավարման և պահպանության գործում, դա էլ իր հերթին խթան կհանդիսանա  երկրի սոցիալական և տնտեսական առաջընթացի համար:

«Գիտաժողովի շրջանակում ծավալվելու է շատ կարևոր զրույց միջազգային մշակութային ժառանգության մասին, որովհետև յուրաքանչյուր մշակութային գանձ համաշխարհային նշանակություն ունի և մարդկության պատմության համար չափազանց կարևոր է: Նախ և առաջ` ծանոթանալու ենք մասնագետների հետ, այնուհետև մշակելու ենք հուշարձանների արժևորմանը, ուսումնասիրմանը վերաբերող քայլեր»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Անդրադառնալով մշակութային ժառանգության կառավարման ոլորտի բացերին` Խաչատուրյանն ընդգծեց, որ հիմնական խնդիրները կապված են օրենսդրության հետ: «Մեր նախարարությունն արդեն որոշակի փուլային փոփոխություններ է շրջանառում: Ի վերջո` այդ հոդվածներն ու կետերը կքննարկվեն Հայաստանի ազգային ժողովում»,-շեշտեց նախարարի տեղակալը:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, խոսելով գիտաժողովի կարևորության մասին, ընգծեց, որ այն համախմբել է հյուրերի Լիբանանից, Թուրքիայից և այլ երկրներից: «Թեման, որի շուրջ կազմակերպվել է միջոցառումը, միջազգային համատեքստում հաճախ է հնչում և էական նշանակություն ունի»,-շեշտեց նա:

Գիտաժողովն անցկացվում է «ՌՕՔԵՄՓ» մշակութային ժառանգության կառավարման, պահպանության, արժևորման տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ, Բոլոնիայի համալսարանի Մշակութային ժառանգության դեպարտամենտի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Համագործակցության զարգացման իտալական գործակալության աջակցությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին