Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Վարչապետը վտանգ է տեսնում Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի ստեղծման մեջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկով խորհրդարանում Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով ստեղծելու մեջ իշխանության տարանջատման խախտման վտանգ է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանի հարցին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ թեմայի շուրջ քննարկում է ունեցել, ԱԺ նախագահն էլ հայտարարություն է արել հանձնաժողովի ստեղծման մասին, ինչն արտահայտել է մեր քաղաքական թիմի ընդհանուր քաղաքական կամքը, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել օրենքով իրեն վերապահված բոլոր լծակներից և հնարավորություններից: Դրանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը իրավական վերլուծությամբ եկել է այն եզրակացության, որ տվյալ դեպքում Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել, որովհետև դա չի համապատասխանում այդպիսի հանձնաժողովի ձևավորումը ՀՀ Սահմանադրությանը: Երևանի ավագանու գործունեության կանոնակարգում ֆիքսված է քննիչ հանձնաժողով ստեղծելու լիազորությունը»,- ասաց Փաշինյանը:

Հունվարի 22-ին ընթացող ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցությունը չքվեարկեց 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին հարցին:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով, սակայն անդամների թիվը հաստատելու մասին որոշման նախագիծը չի ընդունվել, ինչը հանգեցրել է կազուսային իրավիճակի: ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է հետագայի համար մեխանիզմներ մշակել այսպիսի իրավիճակի համար, իսկ մինչ այդ այլ ելք մտածել այս հարցում:

2019 թդեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին էր ուղարկվել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով գրությունը՝ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցմանծառայությունների մատուցման պայմանագրերիինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցմանայդ թվում՝ գույքայինինչպես նաև ոչ գույքային իրավունքներիշինարարության թույլտվություններիարտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։  Այս մասին հայտնել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝  հավելելովոր 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվելու է իրավունքի ուժով։

Հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը հունվարի 21-ին խորհրդարանում ներկայացրեց ստեղծվելիք հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: «2019թնոյեմբերի 21-ին Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հրապարակեց փաստեր այն մասինոր Երևան քաղաքին գույք նվիրաբերած մի շարք տնտեսավարող սուբյեկտներ նույն ժամանակահատվածում քաղաքապետարանի կողմից ստացել են որոշումներինչպես օրինակ՝ շինարարական թույլտվություն կամ ինքնակամ կառույցների օրինականացման թույլտվությունԱյդ ամենն ուսումնասիրելու նպատակով որոշվեց ստեղծել քննիչ հանձնաժողովորը գլխավորելու եմ եսանդամների թիվը սահմանվել է  11, իսկ հանձնաժողովը գործելու է  6 ամիս ժամկետով»,- ասաց Սամսոնյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին