Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Լուրջ վերադասավորումներ են սպասվում ՀՀ դիվանագիտական կորպուսում

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում լուրջ վերադասավորումներ են սպասվում ՀՀ դիվանագիտական կորպուսում. չի բացառվում, որ ՀՀ դեսպանների հետկանչի նոր ալիք սկսվի։ 

Նիկոլ Փաշինյանը քանիցս դժգոհել է դեսպանների աշխատանքից՝ ակնարկելով, թե նրանցից ոմանք զբաղված են «սաբոտաժով» եւ գրեթե ոչ մի խնդիր չեն կարգավորում։ Դժգոհությունների համար լուրջ առիթ են հանդիսացել նաեւ ներդրումային գործընթացներին դեսպանների պասիվ մասնակցությունը։

Տարեվերջին ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետն ակնարկել է, որ դեսպանների հետկանչի հարցը կառավարության «խոշորացույցի» տակ է, ուստի պետք է ներդնել հնարավոր բոլոր ջանքերը հեղափոխության կարեւորությունը համապատասխան «բացվածությամբ» ներկայացնելու համար։ 

Թերթի՝ ԱԳՆ աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում Փաշինյանը նաեւ նոր դիվանագիտական կոչումներ կշնորհի. այստեղ էլ հանրությանը սպասվում են լուրջ անակնկալներ։ Մասնավորապես, թերթին տեղեկություն է հասել, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի կոչում է շնորհվելու Րաֆֆի Հովհաննիսյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին