Առաջին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ.Պողոսյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի հրամանատարի հետ տեղազննում է անցկացրել կիրառման շրջաններում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճշգրտվել են փոխգործակցության հետագա պլանները, մարտական հաշվարկները, հստակեցվել են ստորաբաժանումների առջև դրված խնդիրները:






