Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

 «Ջերմատնային տնտեսություններն ունենալով մեծ արդյունավետություն,  այսօր արդեն  բիզնեսի տեսանկյունից դիտարկվում են շահութաբեր, եւ  դրանց գործունեության խթանման ազդեցությունը կարող է նաեւ սովորական սպառողը զգալ: Բանջարեղենի առանձին տեսակների` լոլիկի, վարունգի, տաքդեղի և սմբուկի  գները կտրուկ աճում են նոյեմբերից, ինչը վկայում է, որ հիմնականում բարձրանում են ծածկած գրունտի բանջարեղենի գները։ Ուստի ջերմատնային տնտեսությունների զարգացման խթանման արդյունքում   կնվազեն նաեւ բանջարեղենի գները:

Ի դեպ, ջերմոցային տնտեսություն վարողների մեծ մասը  նախկինի պես չեն դժգոհում   ոլորտում առկա խնդիրներից, անհավասար մրցակցությունից, իրացման շուկաներից  եւ արտահանման սակավ  հնարավորություններից: Հակառակը,  մի քանիսը «ՀՀ»-ի հետ զրույցում մատնանշեցին, որ նախորդ տարին բարենպաստ էր, եւ կարողացել են  առկա մեծ պահանջարկի արդյունքում արտադրանքը սպառել միայն ներքին շուկայում: Իսկ այս տարի պատրաստվում են  արտադրության ծավալներն ավելացնել, ասում են` շուկան է  պահանջում:

Փոքր և միջին  ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման, ջերմատնային տնտեսությունների մակերեսի ու արտադրության ծավալների ավելացման, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացման եւ գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացման նպատակով ներդրվել է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը, որի մեկնարկն այս ամսվանից է տրվել:

Պետությունն աջակցում է, տնտեսվարողին ձեռք մեկնում, մնում  է, որ գյուղաբնակ ֆերմերը կարողանա ճիշտ ու արդյունավետ օգտվել ֆինանսական աջակցության գործիքներից` ընդլայնելով մասնավոր  գործունեությունը»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին