Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Boeing-ն այս շաբաթ կանցկացնի 777X նոր ինքնաթիռի առաջին թռիչքը. Reuters

Boeing ընկերությունը պլանավորում Է 777X մոդելի նոր հանրանավի առաջին թեստային թռիչքն անցկացնել այս շաբաթ: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Boeing-ի սպասարկյալներից մեկի ծանոթ զրուցակիցը հայտարարել Է, որ թռիչքը տեղի կունենա հունվարի 23-ին կամ 24-ին ընկերության՝ Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ոչ հեռու գտնվող բազայում: Երկրորդ աղբյուրը չի ճշտել փորձարկման ամսաթիվը, սակայն հաստատել Է, որ այն տեղի կունենա այս շաբաթ: Boeing-ն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունները: Հուլիսին Boeing-ը որոշում Էր ընդունել 777X հանրանավի առաջին թռիչքը 2020 թվականի սկիզբ տեղափոխել շարժիչի մշակման հետ կապված խնդիրների կապակցությամբ: Սկզբնապես այն պլանավորվում Էր 2019 թվականի աշնանը, իսկ առաջին մատակարարումները պատվիրատուներին սպասվում Էին 2020 թվականին: Մարտին CNN հեռուստաալիքը հայտնել Է Boeing-777X նորագույն լայնաֆյուզելյաժային հանրանավի՝ աշխարհում ամենաերկար մարդատար ինքնաթիռի առաջին շնորհանդեսի մասին: Հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, նոր մոդելը նաեւ պետք Է դառնա աշխարհում ամենախոշոր մարդատար օդանավը՝ երկու շարժիչով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին