Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին անդրադառնալիս առիթ ունեցել ենք գրելու, որ զարգացած շատ երկրներում սննդամթերքի ոլորտում համեմատաբար մեղմ հարկային քաղաքականություն է կիրառվում (խոսքը արտոնյալ դրույքաչափերի մասին է), որ հասարակության բոլոր շերտերի համար պարենամթերքի տնտեսական մատչելիության հնարավորինս բարձր մակարդակ ապահովվի:

Հիմա որպեսզի եւ՛ այս մատչելիությունն ապահովվի, եւ՛  արտահանման, ե՛ւ ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալներն  ավելանան, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է համապատասխան առաջարկով հանդես գալ եւ հարկային օրենսգրքում փոփոխություն ու լրացում կատարելու օրինագիծ է մշակել:

Խոսքն ավելացված արժեքի հարկի դրույքաչափի իջեցման մասին է: Դիտարկվել են Լատվիայի եւ Ֆինլանդիայի փորձերը:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանից:

Այսպիսով, ԱԱՀ-ն նախատեսում են 20 տոկոսից 7-ի հասցնել: «Ապրանքախմբերի ցանկը դեռ վերջնական չկա, բայց ԱԱՀ-ի իջեցումը ուզում ենք տարածել առաջին անհրաժեշտության ապրանքների վրա: Խոսքն, օրինակ, հացամթերքին, ձկնամթերքին, մսամթերքին, բուսայական յուղին է առնչվում»,-ասաց բանախոսը:

Պետբյուջեն չի՞ տուժի այս կտրուկ իջեցումից…»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին