Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. «Իմ քայլից» որոշ պատգամավորներ առաջիկայում կլքեն խմբակցությունը

«Փաստ» թերթը գրում է․  «Նախօրեին մեկնարկեց ԱԺ գարնանային նստաշրջանը, որ խոստանում է բավականին բուռն ընթացք ունենալ։ 

Սակայն խորհրդարանի հանձնաժողովներում ամեն ինչ չէ, որ հարթ է, քանի որ, տեղեկությունների համաձայն, նիստեր հրավիրելու, քվորում ապահովելու եւ որոշումներ ընդունելու հետ կապված՝ հաճախ խնդիր է ծագում, հատկապես եթե նիստը, ինչպես ԱԺ-ում են ասում, սովորական է, այսինքն՝ «սենսացիոն», «հասարակությանը հուզող» հարցեր ընդգրկված չեն։

Ըստ տեղեկությունների՝ տարեվերջին հանձնաժողովի նախագահներն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը ողջ ԱԺ տարածքով «քայլող» պատգամավորներ էին փնտրում՝ հանձնաժողովների նիստեր կազմակերպելու համար։ Խորհրդարանում տեսակետ կա, որ հենց որոշ պատգամավորների նման գործելաոճն էլ առիթ է հանդիսացել, որ Նիկոլ Փաշինյանն ստիպված նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը եւ անձամբ զբաղվի խմբակցության գործերով։

Սակայն այս ամենի պատճառները միայն պատգամավորների «անհավեսությունն» ու ծուլությունը չեն. ըստ տեղեկությունների, խմբակցությունը ամբողջության մեջ պահել, կարծես թե, չի ստացվի: 

Չնայած իշխանական թեւը հետեւողականորեն հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե «Իմ քայլից» որոշ պատգամավորներ առաջիկայում կլքեն խմբակցության շարքերը, դա մեզ հետ զրույցում հաստատեց իշխանության առանցքային «խաղացողներից» մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին