Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Մահացել Է Չեխիայի Սենատի խոսնակ Յարոսլավ Կուբերան

 Հունվարի 20-ին կյանքի 73-րդ տարում մահացել Է Չեխիայի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) նախագահ Յարոսլավ Կուբերան: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Սենատի մամուլի քարտուղար Սուե Նգուենը:

«Յարոսլավ Կուբերան մահացել Է Տեպլիցե քաղաքում (Չեխիայի հյուսիս-արեւմուտք),-նշել Է նա:-Մահվան պատճառ են դարձել առողջության հետ կապված խնդիրները»: Մամուլի քարտուղարն ավելի մանրամասն տեղեկատվություն չի ներկայացրել:

Մինչդեռ Պրահայի Pravo թերթի կայքը տեղեկացրել Է, որ Կուբերայի մահն անսպասելի Է եղել: Նա իրեն վատ Է զգացել, երբ կիրակի օրն ուղեւորվում Էր իր գրասենյակ: Խոսնակին իսկույն հուսպիտալացրել են Տեպլիցեի հիվանդանոցում, իսկ այնուհետեւ տեղափոխել Ուստի-նադ-Լաբեմ քաղաքի կլինիկա, որտեղ նա ավելի ուշ մահացել Է:

Յարոսլավ Կուբերան, որի 73-ամյակը պետք Է լրանար փետրվարի 16-ին, Սենատը գլխավորում Էր 2018 թվականի նոյեմբերից: Առաջիկայում սենատորները պետք Է ընտրեն նոր նախագահ: Մինչ այդ նրա պարտականությունները պետք Է անցնեն առաջին փոխխոսնակ Իրժի Ռուժեչկային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին