Կիրակի, 22. 02. 2026

spot_img

BBC-ի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլը թողնում Է պաշտոնը

BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլը պաշտոնաթող Է լինում: Հունվարի 20-ին այդ մասին հաղորդվում Է կորպորացիայի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշված Է, որ Հոլլի պաշտոնաթողությունը տեղի կունենա ամռանը: Այդ պաշտոնը նա զբաղեցնում Է յոթ տարի: Լորդ Հոլլը նաեւ BBC-ի գլխավոր գործադիր տնօրենն Է եւ գլխավոր խմբագիրը: Նա հայտարարել Է, որ այդ որոշումն իրեն հեշտ չի տրվել:

Հոլլի հեռանալը տեղի Է ունենում այն ժամանակ, երբ կորպորացիայի առջեւ ծառացած են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ քննադատությունը տղամարդկանց եւ կանանց անհավասար աշխատավարձի, քաղաքական կանխակալության եւ տարեց բրիտանացիների համար անվճար հեռուստատեսային թուլատրագրերի լուծարման կապակցությամբ: BBC-ն հեռուստառադիոհաղորդումների աշխարհում հնագույն ընկերություններից մեկն Է, որը հիմվել Է 1922 թվականին: Դրա կառուցվածքի մեջ մտնում են ինը համազգային եւ տասն ազգային հեռուստաալիքներ, ինչպես նաեւ 40 տարածաշրջանային ռադիոկայաններ: Կորպորացիայում աշխատում Է ավելի քան 20 հազար աշխատակից: BBC-ի լսարանը Մեծ Բրիտանիայի բնակչության 94 տոկոսն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին