Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Հայկական պատվիրակության հանդիպումները Լոնդոնում. քննարկվել են բարեփոխումների մարտահրավերները

Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում կատարած այցի շրջանակում Բրիտանական խորհրդում հայկական պատվիրակությունն այսօր հանդիպել է Միացյալ Թագավորության կրթության նախկին նախարար Չարլզ Քլարկին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, վերջինը ներկայացրել է բրիտանական կրթական համակարգը և բարեփոխումների մարտահրավերները: Մասնավորապես, խոսվել է նախադպրոցական կրթության բարեփոխման անհրաժեշտության, միասնական համակարգ ստեղծելու, ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ մշակելու մասին:

Կողմերը քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում դասավանդման որակի և պրակտիկայի բարելավման միտումներին վերաբերող մի շարք հարցեր: Արձանագրվել է, որ հետազոտության որակի բարելավման շեշտադրումներին զուգահեռ, պետք է միջոցներ ձեռնարկել դասավանդողների մեթոդաբանական հմտությունների զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կրթական համակարգերի բարեփոխման օրակարգում ներառված ոչ ֆորմալ կրթության, համացանցում հասանելի առցանց կրթական ծրագրերի կարևորությանը` գործատու և կրթական հաստատություն համագործակցության համատեքստում:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին:

2013 թվականից ի վեր Համաշխարհային կրթական ֆորումը կրթության նախարարների մասնակցությամբ իրականացվող աշխարհի խոշորագույն ամենամյա հավաքներից մեկն է: Այս տարի ֆորումին մասնակցում է շուրջ 95 երկրի ավելի քան 1260 պատվիրակություն։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը համաժողովում կներկայացնի Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերումները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին