Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Իրանի Գերագույն դատարանը կոչ Է արել՝ շտապ փոխհատուցում տրամադրել ավիաաղետի զոհերի ընտանիքներին

 Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կոչ Է արել երկրի իշխանություններին՝ շտապ կատարել Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու իրենց պարտավորությունները: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել Է Tasnim իրանական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տեղեկատվության համաձայն, Ռայիսին հայտարարել Է «ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ազգականներին անհապաղ փոխհատուցում վճարելու անհրաժեշտության» մասին: Բացի այդ, նա հայտնել Է, որ «Իրանի դատական իշխանությունների ներկայացուցիչները հեռախոսով կապվել են այն բոլոր իրանցիների ընտանիքների հետ, որոնք զոհվել են ինքնաթիռի կործանման հետեւանքով»:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Օդանավի կործանման հետեւանքով զոհվել Է 176 մար: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 11-ին տարածել Է հայտարարություն, որում ընդունել Է, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել Է հակաօդային պաշտպանության հրթիռով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին