Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Գեորգի Կուտոյանը ցանկացել է դառնալ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմի անդամ

«168 ժամ» թերթը գրում է.

 «Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար  Սերժ Սարգսյանն անդրադարձել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: «168 Ժամի» աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը բավականին ծանր է ընդունել Գ. Կուտոյանի մահվան լուրը, որին, մասնագիտական եւ մարդկային որակները գնահատելով՝ նշանակել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնում:

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Գ. Կուտոյանի մահվան դեպքն  անվանել է «շատ տարօրինակ» եւ նիստի ժամանակ պատմել է, որ, երբ Կուտոյանն իմացել է Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, ցանկություն է հայտնել ընդհատել ուսումը, վերադառնալ Հայաստան եւ դառնալ նրա պաշտպանական թիմի անդամ: Սակայն Ս. Սարգսյանը հորդորել է ավարտել ուսումը, հետո վերադառնալ Հայաստան:

Մեր տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը խոսել է նաեւ իշխանական քարոզչական դաշտի շահարկումների մասին՝ ասելով, որ երկրում անբարոյականության աստիճանը զարհուրելի չափերի է հասել՝ ամեն անգամ նոր անկումներ արձանագրելով:

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Գ. Կուտոյանը մեկնել էր Մեծ Բրիտանիա՝ Քեմբրիջի համալսարան, մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին