Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Ձնահյուսի հետևանքով Նեպալի լեռներում հարավկորեացի զբոսաշրջիկներ են անհետ կորել

Նեպալի լեռներում ձնահյուսի հետևանքով անհետ կորել է Հարավային Կորեայից այնտեղ ժամանած 4 զբոսաշրջիկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը:

Գործակալության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, 3 հազար 200 մետր բարձրության վրա: Հարավկորեացիներից բացի խմբում եղել են նաև երկու տեղացի ուղեկցորդներ:

Նեպալի իշխանությունները որոնողական աշխատանքներ են սկսել, որոնք սակայն դեռ արդյունք չեն տվել: Դեպքի վայր են ժամանել Հարավային Կորեայի Արտաքին գործերի նախարարության անձնակազմն ու անհետ կորածների ընտանիքների անդամները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին