Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Մանրամասներ Զոհրաբ Մնացականյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից. Հայտարարության տեքստը պատրաստ է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը մոտ երկու ժամ գտնվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:

Օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից:

Մեր տեղեկություններով՝ նախարարի հետ հանդիպմանը այնքան էլ շատ պատգամավորներ չեն մասնակցել, որի համար ներկայացրել են պատճառներ: Բանն այն է, որ այդ հանդիպմանը գրեթե զուգահեռ Ազգային ժողովում տարբեր հանձնաժողովների նիստեր էին ընթանում, եւ պատգամավորները ժամանակային առումով չեն հասցրել գնալ ՔՊ գրասենյակ: Թերթը տեղեկացավ, որ հանդիպումն ընթացել է ելույթ-հարցուպատասխան ձեւաչափով:

Սկզբում նախարարը ներածական ելույթով է հանդես եկել, այնուհետեւ սկսվել է հարցուպատասխան, որը շատ ակտիվ չի եղել: Պատգամավորները հիմնականում լսողի դերում են եղել. դիվանագիտական պատասխաններ են հնչել՝ երկար ու ոչ շատ բովանդակային: Պատգամավորներից հարցեր են հնչեցրել Լիլիթ Մակունցն ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները:

Թերթը տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ վաղը՝ հունվարի 18-ին կայանալիք ՀՀ եւ Արցախի խորհրդարանականների հանդիպմանը: Այդ օրը լայն հանդիպում կլինի՝ Հայաստան-Արցախ ձեւաչափով, որի հիմնական թեման լինելու է 1990 թվականին տեղի ունեցած Բաքվի հայկական ջարդերը:

Մեր տեղեկություններով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ցանկություն կա Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ համատեղ հայտարարություն տարածել՝ դատապարտելով կատարվածը եւ աշխարհի ուշադրությունն այդ հարցի վրա եւս մեկ անգամ սեւեռելով: Մեր տեղեկություններով՝ հայտարարության տեքստն արդեն պատրաստ է. վերջնական, դետալային հստակեցումները կլինեն այսօր կամ վաղը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին