Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Ուիլյամսը, Շարապովան և Օսական գիտեն Australian open-ի առաջին մրցակիցներին

Մելբուռն քաղաքում կայացել է Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղերի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հիմնական զամբյուղում կմրցեն Էշլի Բարտի-Լեսյա Ցուրենկո, Մարգարիտա Գասպարյան-Մարիա Սակարի, Նաոմի Օսակա-Մարի Բոուզկովա, Վենուս Ուիլյամս-Կորի Գաուֆ, Անաստասիա Պոտապովա-Սերենա Ուիլյամս, Դոնա Բեկիչ-Մարիա Շարապովա և այլ զույգեր:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարին` Ավստրալիայի բաց առաջնությանը տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:

Ավստրալական Մելբուռն քաղաքում կայանալիք մրցաշարն անցկացվում է 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի մրցանակային ֆոնդ այս տարի կազմում է 71 միլիոն ԱՄՆ դոլար:

Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը` Նաոմի Օսական: Մրցաշարը կմեկնարկի հունվարի 20-ին և կեզրափակվի փետրվարի 2-ին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին