Կիրակի, 01. 06. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Ռուս խաղաղապահներ` Արցախու՞մ

«Փաստ» թերթը գրում է․ 

Վերջին երկու ամիսներին ռուսական քաղաքական շրջանակների կողմից պարբերաբար անդրադարձ է կատարվում Արցախի հարցի կարգավորման եւ բանակցային գործընթացներին։ Խոսքը մասնավորաբար անվտանգության գոտում ռուս խաղաղապահների ընդգրկման մասին է։ 

Այս թեման տեւական ժամանակ է, ինչ ռուսական փորձագիտական սեկտորի (Մարկեդոնով, Կոլերով, Տարասով) ուշադրության առանցքում է։ 

Ընդ որում, փորձը ցույց է տալիս, որ նման փորձագիտական շրջանակների կողմից որոշակի թեմաների հրապարակ նետելը երբեք պատահական չի արվում: Ավելին, որոշ ռուսական լրատվականներ («Ռեգնում», «Նոյեւ Կովչեգ», «Կովկազկի Ուզել» եւ այլն) լծված են Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացներում որոշակի «սլիվներ» տարածելու եւ խաղաղապահների թեման անընդհատ տարբեր առումներով «ռասկրուտկա» անելու գործին։ 

Այս հարցը հիմնականում առաջ է քաշվում այն տրամաբանությամբ, որ Արցախի, այսպես կոչված, «բուֆերային» գոտում ներդրվելու է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ: 

Ուշագրավ է, որ ռուսական շրջանակների այսպիսի ակտիվությունն առանձնապես Հայաստանի իշխանությունների կամ փորձագիտական շրջանակների արձագանքին չի արժանանում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին