Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. ՀՀ-ն կարող է ապահովել էներգահամակարգի ինքնաբավ գործունեությունը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Հունվարի 9-ին կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում Հայաստանի էներգետիկ անվտանգության վերաբերյալ:

Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում հավանական մարտահրավերները՝ շատ կարեւոր է գնահատել, վերլուծել ու հասկանալ բոլոր ռիսկերն ու վտանգները (որոնք կարող են առաջանալ Հայաստանի էներգետիկ համակարգի համար), ինչպես նաեւ մատնանշել դրանց չեզոքացման ուղիները:

Հատկապես ի՞նչ ռիսկերի մասին է  խոսքը եղել, հավանական ի՞նչ սցենարներ են հաշվի առնվել, քայլերի ու գործողությունների ի՞նչ հաջորդականություն է մատնանշվել եւ այլն:

Մանրամասների համար «ՀՀ»-ն դիմել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանին: Նաեւ փորձել է ճշտել. քննարկմանը դիտարկվե՞լ է հետեւյալ սցենարը՝ Իրանին էլէներգիա տալու հնարավորություն չունենք, Վրաստանն էլ չի ուզում: «Այո, դիտարկել ենք այդ սցենարը՝ լրիվ առանձին աշխատելու,- պատասխանել է գլխավոր տնօրենը,- եւ ունենք մշակած ռեժիմ»:

Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին