Արաբական Միացյալ Էմիրությունների հեղինակավոր անգլալեզու Gulf News-ը ներկայացրել է 2020 թվականի համար ճանապարհորդության լավագույն ուղղությունները: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այդ ուղղությունների մեջ ընդգրկված է նաև Հայաստանը:
Օրական ավելի քան 100 հազար տպաքանակ ունեցող թերթի հոդվածի հեղինակը ճանապարհորդական ուղղությունները ներկայացնում է առանձին լուսանկարներով: Հայաստանի մասին լուսանկարները պատկերում են Սևանն ու Ծաղկաձորը:
Հոդվածում որպես առանձին ճանապարհորդական ուղղություն ներկայացված են նաև Պակիստանը, Ավստրիան, Իտալիան:






