Ուրբաթ, 20. 03. 2026

spot_img

Հայաստանում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն` նվիրված Ալեքսանդր Գրիբոյեդովի 225-ամյակին

Հայաստանի Հանրապետությունում 2020թ. ընթացքում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն` նվիրված հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս պոետ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի ծննդյան 225-ամյակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը:

«2020 թվականի հունվարի 15-ին լրանում է հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս պոետ, դրամատուրգ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի ծննդյան 225-ամյակը (1795-1829): Այս տարի Հայաստանում տարբեր միջոցառումներ կկազմակերպվեն` նվիրված գրողի հոբելյանին»,- նշված է հաղորդագրությունում:

1828թփետրվարի 10-ին Ալեքսանդր Գրիբոյեդովը մասնակցել է ռուսպարսկական պատերազմից հետո Թուրքմենչայի պայմանագրի կնքմանըՆրա առաջարկությամբ մտցվել է 15-րդ կետըորով 40 հազար պարսկահայի թույլատրվել է ներգաղթել Արևելյան Հայաստան: 1828թապրիլի 25-ին Գրիբոյեդովը Թեհրանում նշանակվել է լիազորմինիստր: 1829թհունվարի 30-ին շահական Պարսկաստանի ռեակցիոն շրջանների հրահրմամբ մոլեռանդ ամբոխը հարձակվում և սպանում է Թեհրանի ռուսական դեսպանատան 54 աշխատողներինայդ թվում և մինչև վերջ դիմադրող Գրիբոյեդովին

Թիֆլիսի ճանապարհին՝ Դվալի (այժմ Պուշկինիլեռնանցքումռուս պոետ Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Գրիբոյեդովի դիակը փոխադրող սայլվորներինՀանդիպման վայրում կանգնեցված է աղբյուրհուշարձանԷջմիածնի Մայր տաճարում հոգեհանգստի պատարագ է մատուցվել նրա հիշատակինԱլեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» բազմիցս բեմադրվել է հայկական թատրոններումԵրևանում 1975թկանգնեցվել է նրա արձանըԵրևանում և ՀՀ այլ քաղաքներում նրա անվան փողոցներ և դպրոցներ կան:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին